22 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցի 30 երեխա կմեկնի Կիպրոս՝ երկրի կառավարության հրավերով

Արցախցի 30 երեխա կմեկնի Կիպրոս՝ երկրի կառավարության հրավերով

Կիպրոսի Հանրապետության կառավարությունը դրական է արձագանքել Կիպրոսի
խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի առաջարկին՝ ընդունել
Արցախից բռնի տեղահանված 30 երեխաների (12-17 տ) և նրանց ուղեկցող 3 պատասխանատուների՝
Կիպրոսի Հանրապետությունում դեկտեմբերին 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով.  Հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հայտնում են, որ այցը կիրականանա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կիպրոսում ՀՀ դեսպանության (նստավայրը՝
Աթենք) համակարգմամբ։