04 Հուն
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը չեղարկել է այցը Ֆրանսիա

Ուկրաինայի ՊՆ ղեկավարը չեղարկել է այցը Ֆրանսիա

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը չեղարկել է հինգշաբթի՝ հունվարի 18-ին նախատեսված այցը Ֆրանսիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունը․ այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։

Այսօր Փարիզում տեղի կունենա «հրետանային կոալիցիայի» մեկնարկի արարողություն, որի նպատակն է ամրապնդել Ուկրաինայի կարողությունները ռուսական ագրեսիային հակազդելու հարցում։ Նշվում է, որ Ումերովը դրան կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

Այս կոալիցիան՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (Ռամշտեյն) բաղադրիչներից մեկն է, որը միավորում է Կիևին աջակցող ավելի քան 50 երկրների։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այս նախաձեռնությունը, որին միացել են 23 երկրներ, նպատակ ունի միավորել ուժերը՝ օգնելու Ուկրաինային կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ձեռք բերել հրետանային կարողություններ՝ «հարմարեցված ապագա հակահարձակման և բանակի կարիքներին»։

Նույն օրը՝  Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն և Ումերովը նախատեսում էին այցելել Բուրժում գտնվող Nexter ընկերության արդյունաբերական տարածքները։ Այնտեղ արտադրվում են Ուկրաինայի համար արժեքավոր Caesar ինքնագնաց թնդանոթները։