22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳ նախարարը Միջազգային քրեական դատարանին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայում

Իրանի ԱԳ նախարարը Միջազգային քրեական դատարանին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նամակներ
է հղել Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմանսկիին և Քարիմ Ահմադ Խանին
համապատասխանաբար՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում․ հայտարարել
է Իրանի նախարարությունը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գազայի հատվածի բարբարոսական ռմբակոծությունը և Իսրայելի ներխուժումը
անկլավ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 14,000 խաղաղ բնակիչ, և առնվազն 32,000-ը
վիրավորվել են, ռազմական հանցագործությունների վառ օրինակներ են և դրանք պետք է դիտվեն
որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանության ակտեր»-սսված
է հայտարության մեջ։