27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու հայ հավատացյալները նշում են Սուրբ Ծնունդը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու հայ հավատացյալները նշում են Սուրբ Ծնունդը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը այսօր ժամանել է Պաղեստինյան ինքնավարության Արևմտյան ափ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննունդը նշելու և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում պատարագ մատուցելու համար։

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն բոլոր դավանանքների միջև, ընտանիքների և երկրների միջև», – ասել է սրբազանը։

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, բայց Երուսաղեմում, ըստ հաստատված ավանդույթի, հայերն այն նշում են հին տոմարով։