22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու համար  զոհաբերում է Ուկրաինայի ժողովրդին. Պեսկով

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու համար զոհաբերում է Ուկրաինայի ժողովրդին. Պեսկով

ՆԱՏՕ-ն աշխատում է Ռուսաստանին զսպելու ուղղությամբ և զոհաբերում
է ուկրաինացի ժողովրդին Ռուսաստանի դեմ պայքարում․ այս մասին հայտարարել է նախագահի
մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին հակառակորդ է համարում: ՆԱՏՕ-ն դաշինք է, որը
ստեղծվել է որպես առճակատման գործիք, այն ստեղծվել է, որպես  մեզ զսպելու գործիք»,- ասել է Պեսկովը լրատվամիջոցներին։

Ուստի, նրա կարծիքով, այնտեղ ինչ էլ որ հորինվի, ինչ հայտարարություններ
էլ արվեն, դաշինքի հիմնական նպատակը հենց դա է։ 

«Բնականաբար, դաշինքը վերլուծում է իրավիճակը։ Ամեն դեպքում ալյանսը դեռ չի հրաժարվում Ռուսաստանին, այսպես ասած,
զսպելու իր պլաններից, նաև ուկրաինացի ժողովրդի սպանդից, որպես Ռուսաստանի դեմ պայքարի
ծիսական զոհերի»,-ասել է Պեսկովը։