21 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման կիզակետի․ Գևորգ Գալթակյան

Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման կիզակետի․ Գևորգ Գալթակյան

Գաղտնիք չէ, որ աշխարհում տեղեկատվական պատերազմ է ընթանում, և տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներ իրենց խոսույթն են ներկայացնում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկու տարբեր ընկալումներ կան խաղաղ ապրելու տեսլականի շուրջ: Թուրքագետ Գևորգ Գալթակյանի դիտարկումները՝ «խաղաղության խաչմերուկի» և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

«Հետաքրքրական է, որ հայկական խաչմերուկի տեսահոլովակից հետո թուրքական լրատվամիջոցներում տարածվում է քարոզչական թեզ, թե իբր ՀՀ իշխանությունները փաստացի ընդունել են Զանգեզուրի միջանցքի գաղափարը ուղղակի դրան ուրիշ անուն են տալիս, իսկ այդ անունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդունելի չէ, ըստ որում, ներկա իրավիճակը որակվում է որպես, ոչ ավել ոչ պակաս՝ Հայկական փակուղի: Այստեղ մենք հերթական անգամ ականատես ենք լինում, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերը խոսում են տարբեր եզրույթներով և ունեն տարբերվող պատկերացումներ»,- ասել է թուրքագետը:

Գալթակյանի խոսքով՝ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման կիզակետի, իսկ լուծումը մեկն է՝ ուշիուշով հետևել տեղի ունեցող սրընթաց զարգացումներին և ունենալ լավ մշակած արդյունավետ ռազմավարություն:

Մանրամասները՝ տեսանյութում: