Լավրովը դժգոհ է Փաշինյանի անտրամաբանական հայտարարություններից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ բանավեճերին։ Սակայն այս անգամ նա խոսել է այլ տեսանկյունից։ Նա բառացի մեջբերել է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթն ու նշել, որ է բացվեն բոլոր կոմունիկացիոն ուղիները։
« Պետք է բացվեին բոլոր տրանսպորտային ուղիները, տրամադրվեր Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ, իսկ Հայաստանը պետք է ապահովեր այդ ճանապարհով անցնող ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների անվտանգությունը։ Վերահսկողությունն այդ ճանապարհի վրա պետք է իրականացներ Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Սա բառացիորեն մեջբերում է այդ հայտարարությունից»։ Լավրովը, սակայն դժգոհել է, որ այժմ Ռուսաստանին փորձում են դուրս թողնել այդ նախագծից։ Մանրամասները` ռեպորտաժում։