
Լրատվամիջոցները հրադադարի առաջին խախտումն են արձանագրել Գազայի հատվածում
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) վերջին գործողությունները
հրադադարի առաջին խախտումն է․ արձանագրում է Al Arabiya հեռուստաալիքը․ փոխանցում է
ՏԱՍՍ-ը։
Հեռարձակողի տվյալներով՝ իսրայելական տանկերը կրակ են բացել անկլավի
հարավում՝ Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներից արևելք։ Հեռուստաալիքը հայտնել է նաև, որ
Իսրայելի պաշտպանության բանակը խլացուցիչ նռնակներ է կիրառել։
Քաթարում տեղակայված «Ալ Ջազիրա» հեռուստաալիքն իր հերթին հայտնել
է, որ իսրայելական ուժերը տանկերից կրակում են անկլավի հյուսիսում՝ Գազա քաղաքից հյուսիս-արևմուտք:
Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքները երեքշաբթի ավելի վաղ հայտնել
էին, որ պայթյուններ և կրակոցներ են լսվել Գազա քաղաքից արևմուտք, մինչդեռ իսրայելական
զորքերը կենտրոնացված կրակ են բացել Խան Յունիսից արևելք:
Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի
համաձայն՝ լրացուցիչ երկօրյա հումանիտար դադարը պետք է սկսվեր տեղական ժամանակով առավոտյան
ժամը 7:00-ին: Ակնկալվում էր, որ դադարը կտևի մինչև նոյեմբերի 30-ը։