26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը Զելենսկիից և Սանդուից ներողություն է պահանջել

Վրաստանը Զելենսկիից և Սանդուից ներողություն է պահանջել

Ուկրաինան և Մոլդովան անարդարացիորեն քննադատել են Վրաստանի իշխանություններին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանտային պայմանների պատճառով, ինչի համար այդ երկրների նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն պետք է ներողություն խնդրեն վրաց ժողովրդից։ Նման պահանջ Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ներկայացրել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի եզրակացությունից տեղեկանում ենք, որ նախագահ Զելենսկին, նախագահ Սանդուն և Եվրախորհրդարանի անդամները ստել են, երբ Վրաստանին մեղադրել են Սաակաշվիլիին խոշտանգելու համար։ Այսօր մենք իմացանք, որ շատ արևմտյան քաղաքական գործիչներ խայտառակվել են Վրաստանի և վրաց ժողովրդի առաջ։ Ուստի մենք ակնկալում ենք, որ այդ մարդիկ ներողություն կխնդրեն»,- ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը։

Հունվարի 18-ին Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել Vivamedi կլինիկայում ստուգման մասին. այնտեղ բուժվում է Վրաստանի նախկին նախագահը։ Փորձագետների կարծիքով՝ Սաակաշվիլիին պահում են հարմարավետ պայմաններում՝ բացառությամբ մաքուր օդում անբավարար զբոսանքների։