ԶՈՒ ներկայացուցիչները՝ քրեական հետապնդումների թիրախում
Ըստ իրավապաշտպանների
ու տարբեր կազմակերպությունների` Հայաստանում կա մոտ 50 քաղբանտարկյալ։ Նրանք անազատության
մեջ են սեփական կարծիքն արտահայտելու համար։ Այս անձանց թվում են նաև ԶՈՒ հրամանատարներից
երկուսը և պաշտպանության նախկին նախարար Գրիգորի Խաչատուրով, Միքայել Արզումանյան և
Դավիթ Տոնոյան։ Նրանք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ, թեպետ վերջիններիս
պաշտպանները վստահեցնում են՝ այս ամենը քաղաքական հետապնդում է։ Հայկական բանակի հրամանատարներին
կալանքի տակ պահելը երազանք էր նաև Ադրբեջանի համար։ Ինչո՞ւ են կալանավորվել նախկին
բարձրաստիճան զինվորականները և ինչի համար են մեղադրվում։ Մանրամասն՝ ռեպորտաժում։