25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամուլսարը կշահագործվի՝ չնայած դրան դեմ հանդես եկողների բարձրաձայնած խնդիրները չեն լուծվել. Սուրեն Պարսյան

Ամուլսարը կշահագործվի՝ չնայած դրան դեմ հանդես եկողների բարձրաձայնած խնդիրները չեն լուծվել. Սուրեն Պարսյան

2024 թվական պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի մեջ հաշվի է առնվել Ամուլսարից եկող օգուտները։ Նշվում է, որ այս հանքավայրերի շահագործման արդյունքում պետական բյուջեն կստանա 30-ից 40 մլրդ դրամ գումար։ Դրան գումարած 6000 մարդ կունենա աշխատատեղ՝ ուղղակի կամ անուղղակի եղանակով. ABC еconomics հաղորդման շրջանակում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ամուլսարի շահագործմանը դեմ հանդես եկող մարդկանց խնդիրները և նրանց բարձրաձայնած հարցերը վերջնական պատասխաններ չեն ստացել։ Խոսքը հատկապես վերաբերում է ստորերկրյա ջրերի հնարավոր աղտոտվածության կամ տարածման վտանգների մասով։ Նախկինում կատարված հետազոտությունները, ռիսկերի մասին բարձրաձայնումը նոր լուծումներ, նոր կառավարման մոտեցումներ չեն ստացել։ Ներկայացված հաշվետվություններում դեռևս չկան այն քայլերը, որոնք, օրինակ՝ Lydian Armenia-ն իրականացնելու է լրացուցիչ ռիսկերը վերացնելու համար»,-ասել է նա։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի համար հանքաարդյունաբերությունը կարևոր նշանակություն ունի։ 2022 թվականը Հայաստանի արտահանման ապրանքների մոտ 30 տոկոսը բաժին էր ընկնում հանքաարդյունաբերական արտադրանքին։

«2021 թվականի կեսից սկսեց Հայաստանի հանքաարդյունաաբերության ոլորտի անկումը, որը պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը ժամանակ առ ժամանակ դադարեցվում էր, դրան գումարվեց այս և նախորդ տարի դադարեցված Սոթքի հանքավայրի գործունեությունը՝ անվտանգային խնդիրների պատճառով»,-ասել է տնտեսագետը։

Ըստ Պարսյանի՝ հանքաարդյունաբերության պարագայում բավականին լուրջ մտահոգվելու առիթ կա, քանի որ բնապահպանական խնդիրները և դրանց հետ կապված կառավարման մեխանիզմները կատարելագործման կարիք ունեն։