Իրանը հաղորդել է «Իսլամական պետության» մի շարք պարագլուխների ձերբակալության մասին
Իրանի հետախուզության նախարարությունը հունվարի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Քերմանի պայթյուններին մասնակցած երկու ահաբեկիչներ զոհվել են անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ։ Բացի այդ, ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք պարագլուխներ: Այս մասին տեղեկանում ենք ԻՐՆԱ գործակալությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ Քերմանում անցկացվող արարողության ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, շարունակելով երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս տեղեկատվության հավաքումն ու անվտանգության միջոցառումները, «լավ տվյալներ են ստացվել»։
«Այնուհետև այս միջադեպի հետ կապված մի շարք այլ գործակալներ են հայտնաբերվել ու ձերբակալվել ԻՊ-ի առանձին պարագլուխների մակարդակով` ընդհուպ մինչև օպերատիվ գործակալներ և մի քանի երկրների քաղաքացիներ, և տեղափոխվել երկրի քննչական մեկուսարաններ», – նշված է հրապարակման մեջ: