29 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ն ահազանգում է՝ Գազայում ցեղասպանություն է, Պաղեստինի զոհերի թիվը հասնում է 25000-ի

ՄԱԿ-ն ահազանգում է՝ Գազայում ցեղասպանություն է, Պաղեստինի զոհերի թիվը հասնում է 25000-ի

Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացվում, ահազանգում է Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերի ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։
«Ես վճռականորեն սատարում եմ Հարավային Աֆրիկայի՝ կանխարգելիչ միջոցների դիմելու որոշումը Արդարադատության միջազգային դատարանում, քանի որ կարծում եմ, որ շատ հավանական է, որ Գազայում ցեղասպանություն է իրականացվում։ Տեսեք երեք ամսվա ռմբակոծության արդյունքը։ Օգտագործվել են արգելված զենքեր, որոնք չպետք է օգտագործվեն այնպիսի խիտ բնակեցված վայրերում, ինչպիսին Գազայի հատվածն է»,-ասել է Ֆրանչեսկա Ալբանեզեն։