
Սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ-ի հետ որևէ կառուցողական զրույցի մասին խոսք լինել չի կարող. Զախարովա
Վաշինգտոնը թունոտ արձագանք է տալիս սպառազինությունների վերահսկման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Վաշինգտոնի նման արձագանքը վերահաստատում է Ռուսաստանի շահերը պաշտպանելու հաստատակամության հարցում մեր իրավացիությունը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից առաջնորդվող տոտալ հիբրիդային պատերազմի պայմաններում սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ-ի հետ որևէ կառուցողական զրույցի մասին խոսք լինել չի կարող․ «Հնարավորություն կստեղծվի, եթե Վաշինգտոնը հրաժարվի Ռուսաստանի ազգային անվտանգության խաթարմանը ուղղված թշնամական կուրսից, և եթե ամերիկյան կողմը պատրաստակամություն ցուցաբերի հարգել ՌԴ-ի արմատական շահերը»։