
Դամասկոսին Իսրայելի հարվածից իրանցի զինվորական և երկու ավագ խորհրդական է զոհվել
Իսրայելի հարվածի հետևանքով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ԻՀՊԿ անդամ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական տարածաշրջանային միավորման աղբյուրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի Ալ-Մեզզե շրջանում: Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ շաբաթ առավոտյան Դամասկոսում պայթյուններ են լսվել:
«Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի հարվածի հետևանքով շաբաթ օրը զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ անդամ, կան վիրավորներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին իրանական «Մեհր» գործակալությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է իրանցի 2 ավագ խորհրդական: