
Իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Գազայում հիվանդանոցին․ Պաղեստինի «Կարմիր մահիկ»
Պաղեստինյան «Կարմիր մահիկ»-ը Իսրայելին մեղադրել է Խան Յունիս քաղաքի հիվանդանոցին հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Կարմիր մահիկ»-ը հայտնել է, որ տեղահանված մարդիկ վիրավորվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ հարվածների հետևանքով, որոնք ուղղված են եղել Ալ-Ամալ հիվանդանոցում եղած անձանց, ինչպես նաև փրկարարական գործակալության բազային: Զինվորականները հայտնել են, որ ստուգում են զեկույցը:
Նույն քաղաքի մոտակայքում իսրայելական տանկերը մոտենում են Գազայի ամենամեծ գործող հիվանդանոցին՝ Նասերին, որտեղ մարդիկ հայտնել են, որ կրակոցներ են լսում:
Իսրայելը այս շաբաթ նոր առաջխաղացում է ձեռնարկել Խան Յունիսում՝ քաղաքը գրավելու համար: