26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիները Շուշիում մեկ այլ գերեզմանատուն են ավիրել

Ադրբեջանցիները Շուշիում մեկ այլ գերեզմանատուն են ավիրել

Հոկտեմբերի 5-ից և նոյեմբերի 3-ին Շուշիում վնասվել է ևս մեկ հայկական
գերեզմանատուն. բուլդոզերները աղբի կույտեր են թափել Ղազանչեցոցի հին գերեզմանատան
վերևում՝ վերջնականապես վերացնելով մասնատված տապանաքարերը։

Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով
և վերջին լուսանկարներով: Այս գերեզմանատունը լրջորեն վնասվել էր նաև 18-19-րդ դարերում՝
Խորհրդային Միության տարիներին։

1990-ական թվականներին այս գերեզմանատանը մնացել էր 45 տապանաքար։
Դրանցից մեկը թվագրվում էր 1758 թվականին ու պատկանում էր Նախիջևանի Ղազանչի գյուղի
դարբին Ստեփանին:

2020 թվականի նոյեմբերից ի վեր սա հայկական գերեզմանատների
ավերման 6-րդ դեպքն է: Ավելի վաղ ավերվել էին Մեծ Թաղերի, Սղնախի, Վազգենաշենի մոտ
գտնվող գերեզմանատները, իսկ վերջում՝ Շուշիի Հյուսիսային և «Երևանի դարպասներ» կոչվող
գերեզմանատունը: