19 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշոցքում բուք է, բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Աշոցքում բուք է, բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Ժամը 09։00-ի դրությամբ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է․ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ռազմագերիներ