22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի
և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի
կնքման հնարավորությունը։ Այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրառումներ է արել Պետդեպարտամենտի
մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

Ալիևի հետ զրույցում պետքարտուղարը նշել է, որ երկարատև հակամարտությունը
տառապանք է պատճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, ուստի խաղաղության համաձայնագիրը
«ձեռնտու է բոլորին տարածաշրջանում»։ Բացի այդ, Բլինքենը Ալիևի հետ քննարկել է ԱՄՆ-ի
և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, խոսել վերջին «անհանգստությունների մասին»
(Ադրբեջանը հրաժարվել էր Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպումից՝ ԱՄՆ-ի դիրքորոշման
պատճառով-խմբ.):

Միլլերը նաև տեղեկացրել է, որ պետքարտուղար Բլինքենը Փաշինյանի
հետ զրույցում «քննարկել է ԱՄՆ աջակցությունը» խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին։
Պետքարտուղարը «աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
և նշել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։