21 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Առաջիկայում նախատեսվում են շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,-ասել է նա:

Դավիթ Կարապետյանը նշել է, որ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Կարապետյանը տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:

Անդրադառնալով շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի քաղաքապետարանը դիմել է  ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով: