Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Արցախի երիտասարդների օրհնության կարգ կմատուցվի
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի հրավերով և Արցախի թեմի նախաձեռնությամբ Արցախի թեմի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հրավիրում են Արցախի երիտասարդներին՝ համախմբվելու Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ մասնակցելու երիտասարդների օրհնության կարգին:
Մասնակցությունը պետք է հաստատել՝ գրելով Արցախի թեմի երիտասարդաց միությունյան ֆեյսբուքյան էջին։
Հանդիպման վայրն ու տեղը՝ ս.թ. հունվարի 26-ին, ժամը 16:30-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու գլխավոր մուտքի դիմաց: