ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի․ Տիգրան Աբրահամյան
Այցելեցի «Նուբարաշեն»
և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ` տեսակցելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, գեներալ Գրիգորի
Խաչատուրովին, հասարական գործիչ Նարեկ Մալյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին,
գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը մրցակցության
մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական
հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի:
Տարբեր քրեակատարողական
հիմնարկներում, տնային կալանքի ռեժիմով կամ օդում կախված տարբեր հոդվածներով մեծ թվով
քաղաքացիներ են անցնում, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես գործող
իշխանության դավաճանությունները մատնանշելու և ընդդիմանալու համար:
Ազատությո՛ւն բոլոր
քաղբանտարկյալներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: