ԱՄՆ-Իրան․ փոխադարձ զգուշացումների նոր կրակահերթ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Եմենի ուղղությամբ Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի հարձակումը ռազմավարական սխալ է որակել։ Նա մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցով բաց բանավեճին։ Իրանի դիվանագիտության ղեկավարի համոզմամբ` այդ քայլով նրանք մեծացրել են տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու վտանգը։ Նույն բանավեճի շրջանակում Միացյալ Նահանգներն էլ Իրանին է զգուշացրել՝ չանել գործողություններ, որոնք կարող են սրել ներկայիս ճգնաժամը Մերձավոր Արևելքում։ Մանրամասն՝ ռեպորտաժում։