
Թուրքիայում հանդիպել են Էրդողանն ու Ռաիսին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Նրան «Աքսարայ» պալատում դիմավորել է Էրդողանը, գրում է Irna գործակալությունը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ առանձնազրույցները: Անկարայում Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Երկկողմ հանդիպումից հետո սպասվում է բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացումը՝ երկու նախագահների մասնակցությամբ: