23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մանվել Գրիգորյանն ու կինը մեղավոր են ճանաչվել, կբռնագանձվի շուրջ 1.8 մլրդ դրամի գույք, 8 ավտոմեքենա գույքը կբռնագանձվի

Մանվել Գրիգորյանն ու կինը մեղավոր են ճանաչվել, կբռնագանձվի շուրջ 1.8 մլրդ դրամի գույք, 8 ավտոմեքենա գույքը կբռնագանձվի

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ
նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի
վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ
պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1.8 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ
8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին,
իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության
տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի
Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։

ԲԴԽ-ն հայտնում է, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը դատապարտվել
է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի
մասնակից է, ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց։

Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր 1.2 մլն դրամ, իսկ նրա
հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը: