23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան հուսով է,որ հնարավորինս շուտ կկարողանա ազատել ռուս քաղաքացիներին ՀԱՄԱՍ-ի գերությունից․ Իսրայելում ՌԴ դեսպան

Մոսկվան հուսով է,որ հնարավորինս շուտ կկարողանա ազատել ռուս քաղաքացիներին ՀԱՄԱՍ-ի գերությունից․ Իսրայելում ՌԴ դեսպան

Մոսկվան կշարունակի
ջանքերը՝ ապահովելու պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից գերության մեջ գտնվող
ռուս մնացած քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ․ հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի
դեսպան Անատոլի Վիկտորովը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք մեր ջանքերը: Ինչ վերաբերում է մեր համաքաղաքացիներին,
կան ևս մի քանիսը։ Որոշակի հույս կա, որ մոտ ապագայում նրանք ազատ կարձակվեն»,- նշել
է դիվանագետը։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի խոսնակ Թահեր ալ Նունուն
ավելի վաղ ՏԱՍՍ-ին ասել է, որ շարժումն ազատել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող
պատանդին՝ նրան հանձնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին։ Ռուսաստանի արտգործնախարարության
խոսնակ Մարիա Զախարովան, իր հերթին, ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Ռոն Կրիվոյը, ազատ է արձակվել
առանձին գործարքի շրջանակներում՝ ռուս դիվանագետների ջանքերի շնորհիվ՝ կապ հաստատելով
ՀԱՄԱՍ-ի հետ։