
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը, 10 համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի և Իրանի նախագահները Անկարայում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:
Ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարում համատեղ գործակցության կարևորությունը։
Հանդիպման արդյունքում Անկարան և Թեհրանը ստորագրել են 10 համաձայնագիր, որոնք ընդգրկում են էներգետիկայի, ազատ գոտիների, ԶԼՄ-ների, մշակույթի, երկաթուղային տրանսպորտի և վարորդական իրավունքի փոխադարձ ճանաչման ոլորտները: