04 Դեկ
2024
0.4° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի վարչապետը Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծեց ինքնուրույն՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս․ Լավրով

Հայաստանի վարչապետը Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծեց ինքնուրույն՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս․ Լավրով

Նախագահ Պուտինը անձամբ վճռորոշ դեր է խաղացել 2020 թվականի նոյեմբերին պատերազմը կանգնեցնելու և բարձր մակարդակի եռակողմ մի քանի փաստաթղթերի համաձայնեցման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հիշատակել է Հայաստանի, Ռուսասռանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված սահմանազատման աշխատանքների հարցով կառույցը՝ նշելով, որ այն զբաղվում է հարցի տնտեսական կողմով․

«Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ այդ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո արևմտյան գործընկերները որոշել են, որ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթաց գրանցել այս ուղղությամբ, և նրանք սկսել են հայերին և ադրբեջանցիներին հրապուրել՝ մեկ Բրյուսել, մեկ Փարիզ, մեկ Վաշինգտոն, մեկ Պրահա քաշելով։ Ի դեպ, 2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որոով Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է ճանաչել, – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ սա անակնկալ էր Ռուսաստանի համար․ «Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այս քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն։ Դրանից հետո կարգավիճակի հարցը, եւ թե ինչ է Ղարաբաղը, փակված է»,- ասաց նա։