
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել
է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի
Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից
հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:
ԱՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած
պայթյունից տուժած և բուժումը Բելգիայում շարունակող երեք քաղաքացիներից երկուսն ապաքինվել
են և շուտով կլինեն Հայաստանում, իսկ երրորդ տուժածը կշարունակի բուժումը: