Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Ադրբեջանում կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման
դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ հայտարարել է Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
Նա ասել է, որ բողոքը ներկայացվել է Բաքվի վերաքննիչ դատարան՝ ցանկանալով
արդարացնել Խաչատրյանին։ «Խաչատրյանի հետ հանդիպել եմ նոյեմբերի 24-ին։ Առողջական խնդիրներ
չկան։ Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել
էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է, այսպես կոչված, «Խոջալուում
ադրբեջանցիների զանգվածային սպանություններին մասնակցելու մեջ»։
Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին Հակարիի կամրջից, երբ նա Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի մեքենայով Երևան էր տեղափոխվում՝ սրտի վիրահատության ենթարկվելու
համար։