24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ցանկանում է մեծացնել Ուրանի արդյունահանումը, որպեսզի կախված չլինի Ռուսաստանից

ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ցանկանում է մեծացնել Ուրանի արդյունահանումը, որպեսզի կախված չլինի Ռուսաստանից

ԱՄՆ-ը մտադիր է իր դաշնակիցների հետ միասին հասնել ցածր հարստացված ուրանի (HALEU) արտադրության հնարավոր ծավալների ավելացման, որն օգտագործվում է ատոմակայանների վառելիքի համար, որպեսզի ազատվի ռուսական մատակարարումների կախվածությունից․ ասել է ԱՄՆ Միջուկային էներգետիկայի նախարարի օգնական Քեթրին Հաֆը։

ԱՄՆ-ն, համագործակցելով Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի հետ, մտադիր է ստեղծել մատակարարման միջազգային շղթա՝ ՌԴ-ի կախվածությունից ազատվելու համար։ Այժմ ԱՄՆ-ում ատոմային էներգիայի մասնաբաժինը կազմում է 20%, ԱՄՆ-ը կարող է իրեն վառելիքով ապահովել 30%-ով, Ռուսաստանից վառելիքի մատակարարումները կազմում են մոտ 20%։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երբեք էներգառեսուրսները որպես զենք կամ շանտաժ չի օգտագործել, անհիմն է անվանել Արևմուտքի այս բոլոր մեղադրանքները։ Բացի այդ, Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է և միշտ կատարում է իր պարտավորությունները։

Ըստ Հաֆի՝ ԱՄՆ-ը մտադիր է 2,2 մլրդ դոլար հատկացնել ցածր հարստացված ուրանի արտադրության ձեռնարկություններին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։