
Ակնհայտ է, որ Պուտինի հետ հարաբերությունները խիստ լարված են և Լարսում ստեղծված իրավիճակը կապված է հենց դրա հետ․ Արթուր Խաչատրյան
Որքան էլ, որ Փաշինյանն
ասեր՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են, հղում կատարեր Պուտինի հետ իր լավ հարաբերություններին
և նրա հայտարարություններին, ակնհայտ է, որ ՌԴ նախագահի հետ հարաբերությունները խիստ լարված
են, ու դա չի կարող իր անդրադարձը չունենալ հանրային տրամադրությունների վրա․ այս մասին
լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը կապել է հայ-ռուսական հարաբերություններում
առկա լարվածության հետ։
«Ռուսաստանի կողմից այս
քայլը որոշակի ուղերձ էր։ Խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, հարցազրույցի ժամանակ այլ արտահայտություններ
էլ են արվել»,-ասել է նա և հավելել, որ Վրաստանի
կողմից դեռևս ահազանգ չկա , այստեղ որևէ խնդիր դեռևս չունենք։