
Թուրքիան մտադիր է Իրանի հետ նոր անցակետեր բացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ միասին մասնակցել է նախագահականում կազմակերպված «Թուրքիա-Իրան գործարար համաժողովին»:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել Էրդողանը: Նա նշելով, որ Իրանի հետ ունեցած «Համատեղ տնտեսական հանձնաժողովի» հերթական նիստը տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտում առկա բոլոր հարցերի շուրջ համապարփակ քննարկումներ ունենալու տեսանկյունից շահավետ է լինելու, ասել է.
«Բազերգանի անցակետում 2021-ին մեկնարկած մոդերնիզացման աշխատանքների ավարտվելուն պես Էսենդերեի ու Դիլուջու անցակետերը կթեթևանան և Գյուրբուլաքին մեծ կարողունակություն կհաղորդվի»:
Ապա հավելել, որ Իրանի հետ նոր սահմանային անցակետեր բացելու հարցը ներառված է Թուրքիայի օրակարգում: