24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը չի հրաժարվի ՀԱՄԱՍ-ի վերացման նպատակից․ Նեթանյահու

Իսրայելը չի հրաժարվի ՀԱՄԱՍ-ի վերացման նպատակից․ Նեթանյահու

Իսրայելը չի հրաժարվի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերացման նպատակից և կհասնի «լիակատար հաղթանակի», ներառյալ Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների վերադարձը։ Այս մասին Իսրայելի բանակի Գազայի դիվիզիայի զոհված զինծառայողների հիշատակին ծառատունկի արարողության ժամանակ հայտարարել է Իսսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք պարտավորվում ենք հասնել ամբողջական հաղթանակի: Լիակատար հաղթանակը նշանակում է ՀԱՄԱՍ-ի լիկվիդացում և բոլոր առևանգվածների վերադարձը: Մենք չենք հրաժարվում այդ նպատակից», – ասել է Նեթանյահուն։