Թուրքիայում օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 3.2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է Մալաթիա նահանգում։
Ավելի վաղ Մալաթիա նահանգում գրանցվել էր երկրաշարժ՝ 5․2 մագնիտուդով։ Ավերածություններ կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։