Փաշինյանը վախենո՞ւմ է Սփյուռքից
Երբևէ Լսե՞լ եք, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունները սեփական երկրի շահերը արտերկրում պաշտպանող իրենց հայրենակցի մուտքը արգելեն հայրենիք: իսկ Փաշինյանի հրամանով արգելվել է սփյուռքահայ մեր մի քանի հայրենակցի մուտքը Հայաստան:
Պատճառն՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունենալն է։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին 2022 թվականի հուլիսի 13-ին արգելվել էր մտնել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Երևան ժամանելուց հետո ոստիկանությունը նրան ուղեկցել է վերադարձի օդանավ։
Հայաաստան իր մուտքի արգելքից հետո Փափազյանը հայտարարել էր, որ «իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու համար»։
Մանրամասները՝ ռեպորտաժում։