22 Դեկ
2024
-2.2° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները

Ստամբուլում հունվարի 26-ին կայացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգության ապահովման, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

«Հանդիպման ընթացքում նշվել է Սև ծովում անվտանգության ապահովման կարևորությունը։ Նախարարները վճռական են՝ օգտագործելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։