Հայաստանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը
դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ.
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ
խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված
դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությանը։
«Սկզբնական շրջանում երկու պետությունները կունենան ոչ ռեզիդենտ
դեսպաններ, իսկ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը համընթաց՝ մայրաքաղաքներում
կարող են հիմնադրվել դեսպանություններ»,- պարզաբանեց խոսնակը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել
էին, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նոյեմբերի
24-ին ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Այն ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի
և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի
կողմից: