
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղար
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության
դաշնակիցը. ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը:
Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Որքանով հայտնի է ՀԱՊԿ քարտուղարությանը, հայկական
պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել, բայց սա անկախ
և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն
չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության
լիիրավ անդամ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր,
որ ժամանելու է Երևան՝ իր հետ բերելով Բելառուսում կայացած նիստում ընդունված որոշումները՝
ՀՀ կողմին ներկայացնելու համար։