25 Մայ
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս խորհրդարանն անկախ Հայաստանի ամենաողբերգականն է, արտահերթ ընտրություն է պետք․ Վահե Հովհաննիսյան

Այս խորհրդարանն անկախ Հայաստանի ամենաողբերգականն է, արտահերթ ընտրություն է պետք․ Վահե Հովհաննիսյան

Արտահերթ ընտրությունների թեման նկատելիորեն ակտիվանում է, և ներքաղաքական
պրոցեսը հավանորեն դրան է գնալու․ իր հոդվածում գրել է «Այլընտրանքային
նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

Իրականությունն այն է, որ այս խորհրդարանն անկախ Հայաստանի պատմության
մեջ ամենաողբերգական ու ամենաանունակ խորհրդարանն է։ Այս խորհրդարանի գործունեության
ընթացքում է եղել.

1. Արցախի գրեթե մեկ տարվա անմարդկային, ֆաշիստական բլոկադա, և
խորհրդարանն այդ ընթացքում հանգիստ աշխատել է այլ օրակարգով։

2. Արցախի կորուստ, և այս խորհրդարանը շարունակել է հանգիստ աշխատել
թե´ այդ ընթացքում, թե´ դրանից հետո։

Երբ ադրբեջանական զորքը հարձակումից մեկ շաբաթ առաջ տեղակայված
էր հայկական բնակավայրերի մատույցներում և պարզ էր, որ աղետ է լինելու, այս խորհրդարանը
հանգիստ աշխատում էր։ Սա է փաստը։ Եվ պետական խայտառակությունն այնն է, որ այս խորհրադարանը
դեռ շարունակում է գործել։ Հազար տարի էլ անցնի պատմության մեջ, այս խորհրդարանը մնալու
է այս բնորոշման մեջ։

Եվ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն այս հարցին պետք է պատասխանեն՝
ներկա և գալիք սերունդների առաջ։ Ակնհայտ է, որ խոսքը չի կարող լինել հավասար պատասխանատվության
մասին. պատմական պատասխանատվության վերահսկիչ փաթեթն իշխող ուժին է։ Բայց կա քաղաքական
և վարքագծային պատասխանատվության խնդիր։ Միանգամից պատասխանեմ «ի՞նչ կարող էր անել
ընդդիմությունը» կոնտր-հարցին։

Նշված պայմաններում ընդդիմության ամենակարևոր առաքելությունը խորհրդարանում
և երկրում մթնոլորտ փոխելն էր՝ ամեն կերպ, ամեն օրինական քայլով, գերմարդկային ակտիվությամբ։
Շրջափակման ողջ ընթացքում և Արցախի կորստից հետո խորհրդարանը երկրում ստեղծում է նորմալության
իլյուզիա։ Մեր երկում ոչ մի բան նորմալ չէ, բայց ընդդիմության և իշխող ուժի համատեղ-կառուցողական
աշխատանքը ստեղծում է այդ իլյուզիան, ինչպես ստեղծում էր շրջափակման ողջ ընթացքում։

Այդ փուլում Արցախ փրկելու մեկ շանս կար՝ փոխել
երկրում մթնոլորտը և աշխարհին ցույց տալ, որ Արցախի հայաթափման բազմակողմ համաձայնությունը
խափանվում է։ Մենք դրա համար ունեինք 9 ամիս, ինչը քիչ չէր։

Ստացվում է, որ խորհրդարանական կառավարման երկրում հայրենիքի մի
մեծ հատված կորցնելուց հետո խորհրդարանը շարունակում է հանգիստ աշխատե՞լ։ Կներեք, սա
պետական դեգրադացիայի հատակն է։

Ուրիշ էլ ի՞նչ պետք է լինի, որ իրականությունը պահանջի նոր ընտրություններ
և նոր իշխանություն։ «Ո՞վ է գեներացնում արտահերթ ընտրություններ» հարցն ունի մի քանի
պատասխան, և դրանցից հիմնականը իրականությունն է։ Թեման ունի այլ ենթահարցեր, որոնց
մասին՝ հաջորդիվ»,- գրել է Հովհաննիսյանը։

 

Ռազմագերիներ