
Կարեն Շախնազարովը «Ոսկե արծիվ» է ստացել կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար
Ռուսաստանի ժողովրդական արտիստ և «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը ստացել է «Ոսկե արծիվ» պատվավոր մրցանակը՝ ռուսական կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մրցանակը հանձնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում Շահնազարովը նշել է, որ սա արդեն իր հինգերորդ «ոսկե արծիվն» է ։