Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական Իլ-76-ը Բելգորոդի մարզի օդային տարածքում խոցվել է Ուկրաինայի տիրապետության տակ գտնվող ՀՕՊ միջոցներով:
«Հրթիռն արձակվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,- ասել է Պուտինը։
Հարցին, թե հակաօդային պաշտպանության համակարգը մատակարարվել է Ֆրանսիայի՞, թե՞ ԱՄՆ-ի կողմից, պատասխանը պարզ կլինի «մի քանի օրից», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղյակ է եղել ինքնաթիռում գտնվող ուկրաինացի ռազմագերիների մասին: Նա նաև հավաստիացրել է, որ Իլ-76-ի գործով հետաքննության արդյունքները կհրապարակվեն: