Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիսը շարժական տոն է և սովորաբար նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ հունվարի 18-ից փետրվարի 23-ի միջակայքում։
Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ: Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող երկու եկեղեցիներում:
Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը պատարագի ամբողջ ընթացքում լինում է խորանի վրա: Ավետարանը եկեղեցում է մնում մինչև երեկոյան ժամերգությունը: Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Ս․ Սարգսի աջը: Սուրբ աջը եկեղեցում է մնում մինչև երեկոյան ժամերգությունը: