Առաջիկա օրերին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան փաթեթը կուղարկի Հայաստան. Բայրամով
Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեկնաբանությունների փաթեթը, այժմ աշխատում ենք պատասխանի վրա. Լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա ասել է, որ Ադրբեջանի մեկնաբանությունների փաթեթը մոտ ապագայում կներկայացվի մյուս կողմին։