Արմեն Աշոտյանի փաստաբանները դիմել են Ֆրանսիայի դեսպանին՝ հանդիպման խնդրանքով
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը նամակ է փոխանցել Հայաստանում
Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ հանդիպման խնդրանքով։
Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող
քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար
կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական
արժեքներին։ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները
հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը»,- գրել
է փաստաբանը։