Թուրքիան և Ռուսաստանը արձանագրություն են ստորագրել
Անկարան Մոսկվայի հետ
հարաբերությունները կզարգացնի սեփական անկախ որոշումների հիման վրա։ Այս մասին հայտարարել
է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն առևտրատնտեսական համագործակցության հարցերով
թուրք-ռուսական համատեղ միջհանձնաժողովի նիստում։
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն։
Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։