Պակիստանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, կան զոհեր
Պակիստանի Կարաչի քաղաքում
գտնվող առևտրի կենտրոնում նոյեմբերի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն
10 մարդ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Պակիստանի ամենաբազմամարդ քաղաքի՝ Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբ Սիդդիկին X-ի իր
էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 22 մարդ։
Հրդեհը մարվել է, սառեցման գործընթացը շարունակվում է: