
Արցախի անկախությունը ճանաչել չհամարձակված և սեփական ժողովրդին դավաճանած Հայաստանի վարչապետի կարծիքը մեզ չի հետաքրքրում․ Հարավային Օսիայի նախագահ
Մեզ չի հետաքրքրում
Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը: Այս մասին հայտարարել
է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը՝
մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը
աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, գրում է «Սպուտնիկ»-ի օսական ծառայությունը։
Գագլոևն ընդգծել է,
որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։
Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և Հարավային Օսիայի ժողովրդին
նրա կարծիքը չի հետաքրքրում։
«Փաշինյանը համարձակություն
չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի
հետաքրքրում»,-, հայտարարել է Գագլոևը։