16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արագած Ախոյանը դատապարտվել և ազատ է արձակվել

Արագած Ախոյանը դատապարտվել և ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել:

Փաստաբան Գոռ Վարդանյանը տեղեկացրել է, որ Ախոյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկումը՝ երկու ամիս ժամկետով։ Նրա խոսքով, քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, ըստ այդմ, ազատ է արձակվել պատժի կրումից։

Վարդանյանը հավելել է, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը։

Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 7-ին Արագած Ախոյանը կալանավորվել էր` Ֆեյսբուքյան  իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Ռազմագերիներ