
Դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի
Թագավորության միջև ստորագրվել է արձանագրություն՝ դիվանագիտական հարաբերություն հաստատելու
մասին:
Արձանագրությունը ստորագրել են Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի
Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանը և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան
Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարը: